Տղաներին տեղափոխել են ՆԳՆ ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն, նրանց կարգավիճակն այս պահին պարզ չէ. Մելիքյան
Իրավունք
14:58 29/03/2026
Հայաստան

Տղաներին տեղափոխել են ՆԳՆ ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն, նրանց կարգավիճակն այս պահին պարզ չէ. Մելիքյան

«Սբ.Աննա եկեղեցու բակից հենց նոր երկու քաղաքացու ձերբակալեցին ու տարան (դեռևս) անհայտ ուղղությամբ»,- գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ենթադրելով, որ այն կապված է 1-2 ժամ առաջ Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ՝ Մելիքյանն ասաց.

«Ես ու «Հինգ իրավապաշտպաններից» իմ մյուս ընկերները պատրաստ ենք ապահովել քաղաքացիների իրավաբանական օգնությունը։

UPD. Տղաներին տեղափոխել են ՆԳՆ ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն: Նրանց կարգավիճակն այս պահին պարզ չէ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տղաներին տեղափոխել են ՆԳՆ ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն, նրանց կարգավիճակն այս պահին պարզ չէ. Մելիքյան