Ողբերգական վթար «Երասխի կալցևոյում». «Կամազ»-ը բախվել է 5 մեքենայի
Իրավունք
10:55 30/03/2026
Հայաստան

Ողբերգական վթար «Երասխի կալցևոյում». «Կամազ»-ը բախվել է 5 մեքենայի

Այսօր խոշոր, ողբերգական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 09:10-ի սահմաններում «Կամազ» մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Երասխի կարցևոյում»՝ արագաչափի հարևանությամբ, բախվել է «Nissan Tiida», «Mercedes», «Opel», «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաներին և ավտոքարշակին։ Բախման հետևանքով «Կամազ»-ը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների վիրավորի և մահացածի ինքնությունը։

Ըստ կայքի, բացի «Կամազ»-ից, բոլոր ավտոմեքենաները եղել են կայանված, որոնցից մի մասը վերածվել է մետաղե ջարդոնի։


 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ողբերգական վթար «Երասխի կալցևոյում». «Կամազ»-ը բախվել է 5 մեքենայի