Ինչ անել, եթե արթնանում եք գիշերն ու այլևս չեք կարողանում քնել. խորհուրդներ՝ մասնագետից
Աշխարհում
17:00 30/03/2026
Աշխարհ

Ինչ անել, եթե արթնանում եք գիշերն ու այլևս չեք կարողանում քնել. խորհուրդներ՝ մասնագետից

Գիշերն արթնանալը շատերի մոտ տարածված խնդիր է։ Օրինակ, կարող է մարդ արթանանալ ժամը 03.00-ին ու չկարողանալ նորից քնել։ Բժիշկ Մայքլ Բրոուսը բացահայտել է երկու պարզ և արդյունավետ մեթոդ, որոնք կօգնեն արագ վերադառնալ քնին։

Առաջին մեթոդը 4-7-8 շնչառական տեխնիկան է.

• Չորս վայրկյան՝ դանդաղ շնչեք քթով։

• Յոթ վայրկյան՝ պահեք շունչը։

• Ութ վայրկյան՝ դանդաղ արտաշնչեք բերանով։

Այս շնչառական ռիթմը օգնում է հանգստացնել նյարդային համակարգը, նվազեցնել սրտի կծկումների հաճախականությունը և մարմինը «տեղափոխել» թուլացման ռեժիմի։

Երկրորդ մեթոդը մկանների պրոգրեսիվ թուլացումն է։ Տեխնիկան ներառում է մարմնի յուրաքանչյուր մկանային խմբի լարումը և թուլացումը մեկ առ մեկ։ Կարելի է  սկսել ոտքերից՝ աստիճանաբար բարձրանալով դեպի դեմքը։ Յուրաքանչյուր մկանային խումբ պետք է լարված լինի հինգ վայրկյան, ապա դանդաղորեն թուլացնել։

Բժշկի խոսքով, այս մեթոդը օգնում է նվազեցնել սթրեսն ու անհանգստությունը, որոնք հաճախ խանգարում են քունը։ Երբ մարմինը ֆիզիկապես թուլանում է, ուղեղը ստանում է անվտանգության ազդանշան, և քունը վերադառնում է։

Բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել երկու մեթոդներն էլ հաջորդաբար՝ նախ հանգստացնել շնչառությունը, ապա թուլացնել մկանները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչ անել, եթե արթնանում եք գիշերն ու այլևս չեք կարողանում քնել. խորհուրդներ՝ մասնագետից