Իշխանության մարտավարությունն է վախեցնել, թունավորել հանրային մթնոլորտն այն աստիճան, որ չլսվի ուրիշների ադեկվատ խոսքը. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական
17:22 30/03/2026
Հայաստան

Իշխանության մարտավարությունն է վախեցնել, թունավորել հանրային մթնոլորտն այն աստիճան, որ չլսվի ուրիշների ադեկվատ խոսքը. Վահե Հովհաննիսյան

«Էս այլանդակությունը, որը հիմա կատարվում է, թափ է հավաքում օր-օրի։ Այս այլանդակ մթնոլորտը ոչ մի լավ բան չի խոստանում և շատերից պահանջում է լինել ավելի ճկուն, պինդ, սկզբունքային»,-պանելային քննարկման ժամանակ ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

 Նա հատարարեց, որ իշխանությունները որոշել են մինչև ընտրություններն ընկած ժամանակահատվածում առաջնորդվել «ամեն օր նոր այլանդակություն» տրամաբանությամբ։

«Իշխանությունները պարտվում են, թե ծրագրային պայքարում, թե ստրատեգիական պլանավորման գործընթացում, որովհետև իր իսկ փորած փոսից դուրս գալու համար ահռելի ինտելեկտուալ և մարդկային ռեսուրս է պահանջվում»,- նկատեց Հովհաննիսյանը։

 Պարտվելով այդ կետերում իշխանությունները, ըստ բանախոսի, օգտագործում է երկու մարտավարական զենք՝ առաջինն այլանդակությունը, երկրորդը՝ սուտը և  Սուրբ Աննա եկեղեցու դեպքը ցույց է տալիս, թե առաջիկայում հասարակությունն ինչերի կարող է ականատես լինել։

 «Փաշինյանը գնաց մի միջավայր, որտեղ իրեն ակնհայտորեն չէին սպասում, մի միջավայր, որի հեղինակություններին ու սրբություններին ինքը հրապարակայնորեն վիրավորել է, գնաց ակնհայտ պրովոկացիայի»,-ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիրը հավելելով, որ երբ Փաշինյանը վերէ կենու և վիրավորում, ասելով՝ այդ 2-3 օլիգրախը, նա գիտի որ նրանց թիկունքում կա հսկայական ընտրազանգված։

 Վահե հովհաննիսյանն ասաց, որ գործող իշխանությունը քարոզարշավի մեջ մտավ առանց ծրագրային առաջարկների և հունիսի 7-ից հոտո այդ առումով հասարակությանը ոչինչ չունի ասելու, այդ պատճառով էլ որդեգրել է մեկ մարտավարություն.

«Վախեցնել, թունավորել հանրային մթնոլորտն այն աստիճան, որ չլսվի ուրիշների ադեկվատ խոսքը»։

 Նա նկատեց, որ Փաշինյանին հունից հանեց  նաև «երաշխավորված խաղաղություն» կոնցեպտը և հակադարձելն հասցրեց այն անհեթեթ իրավիճակին, որ հայտարարեց թե «երաշխավորված խաղաղություն» պահանջողները բոլորը պատերազմ են ուզում։

 Վահե Հովհաննիսյանը կարևորց նման ձևով անկոչ հյուրերին դիմավորելու ընդդիմության միասնական վարքագիծ ունենալը և առաջարկեց որ ընդդիմադիրներն էլ իրենք գնան և մտնեն հասարակության մեջ՝ գյուղեր, տրանսպորտ, փոսերով լի փողոցներով քայլելով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder