Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուժեղ խաղաղությունը հնարավոր է միայն միավորող առաջնորդի դեպքում, ոչ թե այնպիսի առաջնորդի, ով բաժանում է մեր ազգը. Արթուր Միքայելյան
«Չե՞ս ուզում պատերազմ լինի` Նիկոլին մի ընտրի։ Նա սովորություն ունի պատերազմներում պարտվելու, հային սպանելու պատճառ դառնալու ու հայրենիք հանձնելու։ Տեսե՛լ ենք, էլ չենք ուզում տեսնել։ Հերի՛ք է»,- նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։
Նա գրել է. «Ժողովուրդ ջան, թույլ իշխանությունը մշտապես հրահրել և հրահրելու է նոր պատերազմներ։
Իսկ մենք գալիս ենք ասելու, որ այլևս թույլ չենք լինելու։
Ուժեղ խաղաղությունը հնարավոր է միայն միավորող առաջնորդի դեպքում, ոչ թե այնպիսի առաջնորդի, ով բաժանում է մեր ազգը։
Ժողովուրդ ջան, վստահ եղեք, որ Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» ծրագիրը վերջ կդնի Հայի զոհի կարգավիճակին, կունենանք ուժեղ դիվանագիտություն, որ ունենանք երաշխավորված խաղաղություն ու բանակցենք ուժեղի դիրքերից»։