Մեր ոստիկանության տեսուչը փաստացի դարակները չի փորփրում, որպեսզի քաղաքացու բնակության փաստն արձանագրի. Նելլի Դավթյան
Հասարակություն
13:20 30/03/2026
Հայաստան

Մեր ոստիկանության տեսուչը փաստացի դարակները չի փորփրում, որպեսզի քաղաքացու բնակության փաստն արձանագրի. Նելլի Դավթյան

«Անձը, որը չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածք և ցանկանում է հաշվառվել այն տարածքներում, որտեղ բնակվում է փաստացի հիմունքներով, հնարավորություն ունի և միշտ էլ հնարավորություն ունեցել է, մոտենալ տվյալ տարածքը  սպասարկող անձնագրային ծառայություն և հայտնում է իր բնակության վայրը»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը՝ նշելով, որ քաղաքացու հաշվառման կարգն ընդունվել  է  դեռ 1995 թվականին և արդյունավետ աշխատում է։

 Նրա խոսքով՝ տարածքի ոստիկանության տեսուչը սահմանված ժամկետում մոտենում և ստուգում է փաստացի բնակությունը,որից հետո տվյալ քաղաքացուն այնտեղ հաշվառում են։

«Ի տարբերություն ԱՄՆ-ի, մեր ոստիկանության ներկայացուցիչը փաստացի դարակները չի փորփրում, որպեսզի բնակության փաստ արձանագրի, այլ ավելի մակերեսորեն են ստուգում»,-ասաց ՆԳՆ ներկայացուցիչը։

Դավթյանը հավաստիացրեց, որ պրակտիկայում դեպքեր չեն ունենում, որ ոստիկանության տեսուչը սխալ տեսած լինի և փաստն արձանագրի։

«Շատ են նաև մտահոգությունները, որ անվստահություն կա ոստիկանության տեսուչի ստուգման նկատմամբ։ Բայց ես պետք է հավաստիացնեմ, որ մենք այստեղ չունենք սխալմունքներ, կամ սխալվելու հավանականությունն այնքան է, որքան ցանկացած հանրային ծառայություն մատուցելու վարչարարության մեջ,- ասաց ՆԳՆ վարչության պետը։

 Նրա խոսքով՝ եթե ոստիկանությունը տալիս է բնակությա վայրի մասին արձանագրություն՝ վարչությունը հաշվառում է քաղաքացուն, եթե ոչ՝ մերժում է։

 Նելլի Դավթյանը նշեց, որ բնակարանի սեփականատերը կարող է դիմել, որ երբեք որևէ մեկն իր հասցեում չհաշվառվի և ՆԳՆ-նա այդ արձանագրումն անում է։ Այդ դեպքում այդ հասցեում փաստացի ապրող անձի անձնագրում ամրագրվում է բնակության վայրը՝ պետությունը, քաղաքը, փողոցը, շենքը, բայց ոչ բնակարանը կամ տունը։

ՆԳՆ պաշտոնյան քաղաքացիներին հորդորեց մինչև ընտրությունները ստուգեն արդյոք քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը ժամկետանց չէ, եթե ժամկետանց է, պետք է դիմեն և նորը ստանան, իսկ եթե մինչև ընտրությունների օրը փաստաթուղթը 6 ամսից ավել ժամկետանց է, ապա կարող են ընտրության օրը դիմել ոստիկանության բաժանմունք նոր փաստաթուղթ ստանալու համաև և նրան կտրամադրվի ժամանակավոր՝ թիվ 9-ը ձևը, որով կարող է քվեարկություն իրականացնի։

Դավթյանն հայտնեց, որ այս պահին Հայաստանում կա 2, 489,031 ընտրության իրավունք ունեցող քաղաքացի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր ոստիկանության տեսուչը փաստացի դարակները չի փորփրում, որպեսզի քաղաքացու բնակության փաստն արձանագրի. Նելլի Դավթյան