Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին
Սպորտ
11:00 31/03/2026
Հայաստան

Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին

Հայաստանի Մ-19տ հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլում։

ՀՖՖ հաղորդմամբ, որակավորման առաջին փուլի B լիգայի B2 խմբի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախեց Ջիբրալթարին։ Ռազմիկ Գրիգորյանի թիմը 5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը։ 

Կոսովոն հաղթել է Թուրքիային և գրավեց 1-ին հորիզոնականը։

Մինչև այս մեր ընտրանին ոչ-ոքի էր խաղացել Կոսովոյի և Թուրքիայի հասակակիցների հետ։

ՈՒԵՖԱ 2026/27 Եվրոպայի Մ-19տ. առաջնության որակավորման առաջին փուլ, B լիգա, B2 խումբ, Տուր 3
Հայաստան Մ-19 - Ջիբրալթար Մ-19՝ 9։0

Մրցաշարային աղյուսակ
1) Կոսովո Մ-19՝ 7 միավոր
2) Հայաստան Մ-19՝ 5 միավոր
3) Թուրքիա Մ-19՝ 4 միավոր
4) Ջիբրալթար Մ-19՝ 0 միավոր

Աղբյուրը`Panorama.am
Placeholder