Եթե իմ հայացքից ինքը նման վախեր է ունենում, ուրեմն մենք ավելի վատ վիճակում ենք, քան կարելի է պատկերացնել. Գևորգ Գևորգյան
Քաղաքական
15:11 31/03/2026
Հայաստան

Եթե իմ հայացքից ինքը նման վախեր է ունենում, ուրեմն մենք ավելի վատ վիճակում ենք, քան կարելի է պատկերացնել. Գևորգ Գևորգյան

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել; Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել 5 մլն դրամ գրավ։

«Էնքան աբսուրդի ժանրից է, իրականում խնդիրն այն է, որ ես նայել եմ Նիկոլի աչքերի մեջ, ըստ երևույթի, դա արդեն վախ է բերել; Գիտե՞ք, ես պլանավորել եմ, կազմակերպել եմ Արցախի, գյուղերի ազատագրումը; Ես երկրի ազատագրման պլանավորման գործում եմ եղել, ոչ թե ն ման բաներում ես կարող էի պլանավորել, առավել ևս երիտասարդներով»,-լրագրողների հետ զրույցում ասաց գործիչը։

Գ. Գևորգյանն ասաց՝ մեղադրանքը հիմնավորում են եկեղեցում Նիկոլ Փաշինյանին ուղղված իր հայացքով։

«Եթե իմ հայացքից ինքը նման լուրջ վախեր է ունենում, ուրեմն մենք ավելի վատ վիճակում ենք, քան կարելի է պատկերացնել»,-ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով, այժմ ինքն ունի մեղադրյալի կարգավիճակ։

Գևորգյան ասաց՝ տղաների դեմքերն իրեն ծանոթ են եկեղեցուց, որևէ այլ կերպ նրանց չի ճանաչում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder