Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերաքննիչ դատարանը խուսափել է որևէ կերպ այդ հարցին լուծում տալուց․ Վարդևանյան
Ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Մարտի 18-ին Սամվել Կարապետյանի ապօրինի (տնային) կալանքի որոշման դեմ ներկայացրել ենք Վերաքննիչ բողոք: Այսօր ստացանք Վերաքննիչ դատարանի որոշումը: Պատկերացրեք նախաքննության ավարտի պայմաններում Դատարանը ունենալով բոլոր հիմքերն ապօրինի տնային կալանքը վերացնելու համար, փաստացի խուսափել է որևէ կերպ այդ հարցին լուծում տալուց, թողնելով այն առաջիկա դատական նիստին:
Ի դեպ նույնիսկ տեսաուղերձների հարցը չլուծեց Վերաքննիչ դատարանը: Մեր որոշ հիմնավորումների հետ համաձայնություն արձանագրվել է Դատարանի կողմից, սակայն այս ամենը դասագրքային քաղաքական հետապնդում է շուրջ 10 ամիս տևողությամբ: Եվրոպական կոնվենցիայի 5 և 18-րդ հոդվածների դասագրքային խախտում է: Իրավունքի ժխտողականություն է: Չնայած այս ամենին վստահ եղեք՝ իրավունքը պետք է գերակայի և կգերակայի։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին… »։