Դավիթ եւ Միքայել Մինասյան եղբայրներին տեղափոխեցին Երևան քաղաքի քննչական վարչություն
Իրավունք
11:08 31/03/2026
Հայաստան

Դավիթ եւ Միքայել Մինասյան եղբայրներին տեղափոխեցին Երևան քաղաքի քննչական վարչություն

Դավիթ եւ Միքայել Մինասյանների պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը հայտնում է. «Տղաներին տեղափոխում են Երևան քաղաքի քննչական վարչություն, մեղադրանք է ներկայացվելու ...

Հասցե՝ Պարույր Սևակի 4»։

Հիշեցնենք, որ Ծաղկազարդի տոնակատարության օրը Նիկոլ Փաշինյանն անսպասելի որոշեց այցելել Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ տոնական պատարագին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու բազմաթիվ հավատավոր զավակներ։ Փաշինյանի թիկնազորը հրելով պատարագի մասնակիցներին ճանապարհ բացեց վերջինիս համար, ինչը վրդովեցրեց Դավիթ Մինասյանի և նա փորձեց հարվածել Փաշինյանին։ Տեղում ծնոտին թիկնապահի կողմից հարված ստանալուց հետ նրան և եղբորը բերման ենթարկեցին եկեղեցու բակից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder