Մայթերին կայանած մեքենաների պատճառով երեխաները ստիպված են դպրոց հաճախել բանուկ փողոցով. Ահազանգ
Հասարակություն
11:31 31/03/2026
Հայաստան

Մայթերին կայանած մեքենաների պատճառով երեխաները ստիպված են դպրոց հաճախել բանուկ փողոցով. Ահազանգ

«Մենք գտնվում ենք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Վաղարշյան փողոցում, որտեղ մեքենաները կանգնում են մայթերի վրա և դպրոց հաճախող երեխաները ստիպված են փողոցով քայլել»,- տեսանյութում հայտնում է աշակերտներից մեկի ծնողը, որը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը։

Քաղաքացին հայտարարում է, որ առաջարկելու է քաղաքապետարանին, որ բնակիչների հետ խոսեն, որպեսզի նրանք մեքենաները մի մայթի վրա կանգնեցնեն, որպեսզի դպրոցականների համար ազատ մայթ լինի։

Քաղաքացին նաև առաջարկում է մայթերից մեկը երկաթե ձողերով պատնեշել մեքենաներից, իսկ մեքենաների համար լքված  խաղահրապարակում տեղ հատկացնել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder