Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիան չի փակել իր օդային տարածքը ամերիկյան ինքնաթիռների համար, ինչպես պնդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնել է BFMTV-ն՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
Աղբյուրը նշել է, որ ինքնաթիռների վայրէջքի պայմանները մնում են անփոփոխ։ Իստրի և Ավորդայի բազաներում վայրէջք կատարել թույլատրվում է միայն տրանսպորտային ինքնաթիռներին։
Ավելի վաղ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում գրել էր, որ Ֆրանսիան փակել է իր օդային տարածքը Իսրայել թռչող ամերիկյան ինքնաթիռների համար։ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է, որ Միացյալ Նահանգները կհիշի այս քայլը։