Համբուրգի կենտրոնում գայլը կծել է կնոջը
Աշխարհում
10:06 31/03/2026
Աշխարհ

Համբուրգի կենտրոնում գայլը կծել է կնոջը

Համբուրգի կենտրոնում գայլը հարձակվել է կնոջ վրա՝  ծանր վիրավորելով։ Այս մասին գրում է Bild-ը։

Հարձակումը տեղի է ունեցել Համբուրգի Ալտոնա շրջանում գտնվող IKEA խանութի մոտ։ Գազանը հարձակվել է կնոջ վրա և կծել նրա դեմքը։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց։

Ոստիկանությունը կենդանուն հայտնաբերել է ափամերձ գոտում։ Գայլը, փորձելով փախչել, ցատկել է Ալստեր գետը։ Ոստիկանությունը գիշատչին ջրից դուրս է քաշել օղակի միջոցով և փակել վանդակի մեջ։ Այնուհետև նրան տեղափոխել են Համբուրգից դուրս։

Ըստ Գազետա.ռու-ի, թեերթը բացատրում է, որ երիտասարդ գայլը, հնարավոր է, վտարվել է իր հոտից և այժմ, հավանաբար, նոր ընտանիք է փնտրում։ Նման դեպքերում գիշատիչները հաճախ երկար հեռավորություններ են անցնում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder