Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեխաների տարել են մշակե՞ն, ճնշե՞ն. դպրոցական եղբայրների պաշտպաններին թույլ չէին տալիս մտնել ՔԿ
«Ժամը 11։43 րոպեին երեխաներին բերել են քննչական վարչություն։ Ֆիքսենք այդ ժամը, դրանից հետո սկսած իրենց հետ կատարված ցանկացած գործողություն անօրինական ու անթույլատրելի է»,- լրագրողներին ասաց Դավիթ և Միքայել Մինասյանների պաշտպան Վարդուհի Էլբակյանը։
Հիշեցնենք, որ Ծաղկազարդի տոնականության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված 18–ամյա եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն այս պահին քննչական վարչությունում են։
Փաստաբաններին թույլ չէին տալիս մտնել քննչական վարչություն։
«Կանգնած ենք քննչական վարչության դռան դիմաց, դռները փակ են, պաշտպաններին ներս չեն թողնում։ Նման ապօրինություն չեմ պատկերացնում։
Եթե երեխաներն ունեն ներգրավված պաշտպաններ, տարել են ի՞նչ անեն՝ մշակե՞ն, ճնշե՞ն, որ հետո նոր թողնեն, պաշտպանները ներս մտնե՞ն։ 18 տարկանների հետ նման ապօրինություն կարելի՞ է անել»,- ասաց Վ. Էլբակյանը։
Ի վերջո, ՄԻՊ միջամտությամբ պաշտպաններ Լուսինե Մարտիրոսյանն ու Վարդուհի Էլբակյանը կարողացան մտնել քննչական վարչություն։
Հիշեցնենք, որ Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից դպրոցական եղբայրների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։
«Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»,-հայտնել են Քննչական կոմիտեից։