Կոսմետոլոգիայի կենտրոնում անզգայացում ստանալուց հետո կինը մահացել է
Հասարակություն
19:05 31/03/2026
Աշխարհ

Կոսմետոլոգիայի կենտրոնում անզգայացում ստանալուց հետո կինը մահացել է

Մոսկվայի կոսմետոլոգիայի կենտրոնում անզգայացում ստանալուց հետո մի կին մահացել է, հաղորդում է Telegram Shot ալիքը։

58-ամյա մոսկվաբնակ Աննան (ազգանունը անհայտ) ժամանել է «Կոսմետոլոգիայի կենտրոն» սրահ՝ որովայնի լիպոսակցիայի համար։ Անզգայացում ստանալուց մի քանի վայրկյան անց նա սկսել է իրեն վատ զգալ։ Բժիշկները փորձել են փրկել նրան։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ կինը անաֆիլակտիկ շոկ է ստացել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder