Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս իշխանությունն ամեն գնով փորձում է փակել լրագրողների բերանը, զսպաշապիկ հագցնել. Արմինե Օհանյան
«Ես 30 և ավելի տարիներ լրագրության մեջ եմ, իշխանության կողմից միշտ էլ եղել են ճնշումներ լրատվամիջոցների նկատմամբ՝ ուղղակի տարբեր փուլերում տարբեր ձևով են արտահայտվել»,- ասուլիսում ասաց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը։
Նա նշեց, որ 2018-ին չէր պատկերացնում, որ քաղհասարակությունից, մամուլից իշխանության եղած մարդիկ դաժան ճնշումներ կկիրառեն լրատվամիջոցների նկատմամբ։
«2018-ից հետո բազաթիվ իրադարձություններ եղան լրատվամիջոցների հետ կապված, որոնք վկայում են՝ այս մարդիկ, այս իշխանությունը հարգանք չունի լրատվամիջոցների նկատմամբ, ամեն գնով փորձում են փակել մեր բերանը, զսպաշապիկ հագցնել, այնպես անել, որպեսզի մեր աշխաանքի հնարավորությունները սուղ լինեն, ավելի կաշկանդված լինենք, քան նակինում էինք»,- ասաց Ա. Օհանյանը։
Նա մանրամասն անդրադարձավ «Հրապարակ» թերթի նկատմամբ իշխանության քայլերին, դատական գործերին, ապա նշեց. «Սովոր ենք դատական հայցերին, շատ ենք ունեցել, մեծ մասի դեպքում հաղթանակ ենք արձանագրել, հիմա իրավիճակը փոխվել է՝ թերթի դեմ երկրի ղեկավարն է դիմել դատարան»։
Ինչ վերաբերում է լրատվամիջոցների ֆինանսավորմանը, որոնց մասին պարբերաբար իշխանության ներկայացուցիչներն են հարցադրումներ անում, թե որտեղից այս կամ այն լրատվամիջոցի ֆինանսավորումը, Ա. Օհանյանն ասաց. «Բոլոր լրատվամիջոցները շատ բարեխիղճ հարկատուներ են։ Մեր հարկային հաշվետվությունը դրել եմ իմ էջում, որպեսզի Ռուբեն Ռուբինյանը տեսնի, որ այս փոքրիկ խմբագրությունն ինչքան օգուտ է տալիս այս պետությանը։
Մեր բոլոր գովազդները մեր կայքերում բաց տեղադրված են, քիչ թե շատ գրագետ մարդ մտնում է կայքերը, տեսնում՝ ինչ գովազներ են դրված, տարրական հաշվարկ անում։
Իրենց արածի իմաստն է՝ վարկաբեկել, արժեզրկել լրատվական դաշտը, քանի որ իրենք մուտիլովշիկ են, իրենց հնչեցրած մեղադրանքների տակ հիմք չկա։
Եթե մեզ մեծ գումարներ հետաքրքրեր, մենք այս գործով չէինք զբաղվի, եթե ուզեինք ավելին վաստակել, կգրեինք ճիշտ հակառակը»։
Մանրամասն՝ տեսանյութերում։