Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մայթերին կայանած մեքենաների պատճառով երեխաները ստիպված են դպրոց հաճախել բանուկ փողոցով. Ահազանգ
«Մենք գտնվում ենք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Վաղարշյան փողոցում, որտեղ մեքենաները կանգնում են մայթերի վրա և դպրոց հաճախող երեխաները ստիպված են փողոցով քայլել»,- տեսանյութում հայտնում է աշակերտներից մեկի ծնողը, որը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը։
Քաղաքացին հայտարարում է, որ առաջարկելու է քաղաքապետարանին, որ բնակիչների հետ խոսեն, որպեսզի նրանք մեքենաները մի մայթի վրա կանգնեցնեն, որպեսզի դպրոցականների համար ազատ մայթ լինի։
Քաղաքացին նաև առաջարկում է մայթերից մեկը երկաթե ձողերով պատնեշել մեքենաներից, իսկ մեքենաների համար լքված խաղահրապարակում տեղ հատկացնել։