«Միասնության թևեր»-ին միացած երիտասարդ կամավորներին փորձում են ճնշումների միջոցով վախեցնել. Լևոն Չուկակլյան
Քաղաքական
16:06 01/04/2026
Հայաստան

«Միասնության թևեր»-ին միացած երիտասարդ կամավորներին փորձում են ճնշումների միջոցով վախեցնել. Լևոն Չուկակլյան

«Արմավիրում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությանը միացած կամավորներին փորձում են ճնշումների միջոցով վախեցել, որպեսզի այլևս որևէ կապ չունենան մեզ հետ»,- ասուլիսում ահազանգեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Լևոն Չուկակլյանը։

Նա պատմեց, որ օրեր առաջ նախաձեռնության՝ Արմավիրի գրասենյակում տեղի էր ունեցել կամավորների հետ հանդիպում. «Երիտասարդները կամավորագրվել էին, որպեսզի միանան մեզ, գործունեություն  ծավալեն, իրականացնեն կամավորական աշխատանք։ Հանդիպման հետ կապված հրապարակել էինք լուսանկարների, դրանից հետո տեղի ունեցավ այն, ինչը կոչվում է ժողովրդավարության հիմքերը խարխլել։

Նրանց լուսանկարները տարածքային կառավարման և տեղական մարմինների միջոցով ուղարկվել է  նրանց ուսման վայրեր, ծնողների աշխատավայրեր,  բարեկամների, ընտանքիների անդամների միջոցով,  ճնշումների միջոցով փորձում են նրանց վախեցնել, որպեսզի այլևս  անձնավորված որևէ կապ չունենան մեզ հետ, ովքեր նախաձեռնել են «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության գործունեությունը հենց Արմավիրի մարզում, չմասնակցեն մեր նախաձեռնություններին,  քաղաքական գործընթացներին»։

Լևոն Չուկակլյանն ընդգծեց՝ սա ինքնին խոսում է այն մասին, որ իշխանությունը վախեցած է երիտասարդներից, որոնք  մտածում են,  հասկանում են, գիտակցում են իրավիճակը և փորձում են իրականացնել փոփոխություններ։

«Նրանք փորձում են ձևավորել վախի մթնոլորտ, սակայն մենք այստեղ ենք ասելու, որ դա նրանց մոտ չի ստացվելու։ Վախի մթնոլորոտը Հայաստանում հաղթահարված է, անգամ սպառնալիքների,  տարատեսակ  գործողությունների արդյունքում նրանք չեն հասնելու իրենց ուզածին։ Մենք այս ամենը փաստագրելու ենք, անգլերենով պատրաստելու ենք միջազգային զեկույցներ, ներկայացնելու ենք միջազգային կազմակերպություններին, պատկան մարմիններին»,- ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամը։

Ըստ նրա, երիտասարդներից մեկը դիմել է իրենց ու ասել, որ չի կարող մասնակցել հետագա միջոցառումներին։ Երբ հարցրել են պատճառը, նա պատասխանել է. «Իր ուսումնական վայրից ծնողի հետ են կապվել, ով ուսուցիչ է, նշել են՝ այնպես մի արեք, որ այլ քայլերի դիմենք, որը կարող է նշանակել նաև աշխատանքից հեռացում և այլն, ձեր երեխային արգելք մասնակցել քաղաքական գործընթացներին ի դեմս «Միասնության թևեր»-ի աշխատանքին»։

Լևոն Չուկակլյանի փոխանցմամբ, մեկ այլ երիտասարդի ծնողի հետ էին կապվել, ով պետական մարմնում է աշխատում, խիստ հորդորել էին, որպեսզի իր երեխային թույլ չտա հետագա ակտիվություն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder