ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Փաշինյանի թիկնապահը եկեղեցում բռունցքով հարվածում է 18-ամյա Դավիթին
Իրավունք
14:40 01/04/2026
Հայաստան

ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Փաշինյանի թիկնապահը եկեղեցում բռունցքով հարվածում է 18-ամյա Դավիթին

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պարզ արձանագրված  է, թե ինչպես Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի  պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող թիկնապահը հարվածում և վայր է գցում 18-ամյա Դավիթ Մինասյանին։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց բավարարել ՔԿ-ի միջնորդությունը և երկու ամսով կալանավորեց Դավիթ Մինասյանին՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքկան գործունեությանը խոչընդոտելու համար։

Դավիթը սակայն չհասավ «Արմավիր» ՔԿՀ, քանի որ ինքնազգացողությունը վատացավ և տեղափոխվեց հիվանդանոց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder