Գարնանային տեղումներն ու պտղատու ծառերը. Վտանգվա՞ծ է արդյոք ծիրանենիների փոշոտումը
Տնտեսություն
14:36 01/04/2026
Հայաստան

Գարնանային տեղումներն ու պտղատու ծառերը. Վտանգվա՞ծ է արդյոք ծիրանենիների փոշոտումը

Գարնանային առատ անձրևները, որոնք համընկնում են պտղատու ծառերի ծաղկման և փոշոտման շրջանի հետ, միշտ անհանգստության առիթ են տալիս այգեպաններին։ Թեև ջուրը կենսական է բույսի համար, սակայն ծաղկման փուլում այն կարող է դառնալ «երկսայր սուր»։

Փոշոտումը բարդ կենսաբանական գործընթաց է, որի վրա անձրևն ունենում է մի քանի բացասական ազդեցություն։

Ուժեղ ու երկարատև անձրևը կարող է լվանալ ծաղկափոշին ծաղկի առէջներից կամ թրջել այն այնքան, որ այն դառնա ծանր և կպչուն՝ կորցնելով տեղաշարժվելու ունակությունը։

Եթե ծաղկի վարսանդը (այն մասը, որը պետք է ընդունի ծաղկափոշին) չափից ավելի թրջվում է, ծաղկափոշու բողբոջումը դժվարանում է կամ ընդհանրապես տեղի չի ունենում։

Եթե անձրևները տևում են ծաղկման ողջ շրջանում (սովորաբար 5-7 օր), բերքատվությունը կարող է էական կերպով նվազել՝ կախված մշակաբույսից։

Արդյոք Հայաստանի՝ մասնավորապես Արարատյան դաշտավայրի ծիրանենիներին սպառնում է այս վտանգը;

Գյուղատնտես, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝  պետք չէ անհանգստանալ, քանի որ իրավիճակն այդքան էլ բարդ չէ։

«Այս պահի դրությամբ նման մտահոգություններ չկան, եղանակը նորմալ է, տեղումնառատ է, կորիզավորներից հիմնականում ծիրանենին է ծաղկում, որոշ շրջաններում ընդհանրապես ծաղկումը չի էլ սկսվել։ Եթե օրվա ընթացքում մի քանի ժամ արև էլ լինի, տեղումներ չլինեն, փոշոտումը նորմալ կընթանա»,- ասաց մասնագետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գարնանային տեղումներն ու պտղատու ծառերը. Վտանգվա՞ծ է արդյոք ծիրանենիների փոշոտումը