Այսօրվանից Աբխազիան կօգտագործի Էնգուրիի ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան
Տնտեսություն
18:19 01/04/2026
Տարածաշրջան

Այսօրվանից Աբխազիան կօգտագործի Էնգուրիի ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան

Աբխազիան ապրիլի 1-ից կօգտվի Էնգուրիի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայից։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝  մարտի 31-ի ժամը 00:00-ից դադարեցվել է Ռուսաստանի Դաշնությունից էլեկտրաէներգիայի ձմեռային մատակարարումը։

Հաղորդագրության համաձայն՝ Էնգուրիի ՀԷԿ-ի ջրամբարում ջրի մակարդակը պահպանելու համար Աբխազիան 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը գիշերը և հանգստյան օրերին Ռուսաստանից էլեկտրաէներգիա է գնել։ Հունվարից մինչև մարտի վերջը Ռուսաստանն Աբխազիային էլեկտրաէներգիա է մատակարարել անվճար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder