Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր Դանիելյան
Քաղաքական
16:37 01/04/2026
Հայաստան

Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր Դանիելյան

«Եթե խաղաղությունը պահվում է միայն կոնկրետ անձանց (հատկապես թույլ և անկայուն) գոյությամբ՝ դա խաղաղություն չէ, դա ժամանակավոր դադար է, որը ցանկացած պահի կարող է փլվել»,-գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանը։

Նա ընդգծում է.

«Մեզ պետք է ոչ թե թույլ և հարաբերական խաղաղություն, այլ՝ ուժեղ, անշրջելի և ինստիտուցիոնալ խաղաղություն, որը կգործի անկախ իշխանափոխություններից, քաղաքական ցնցումներից և արտաքին ճնշումներից։

Խաղաղությունը պետք է ամրագրվի ուժեղ դիվանագիտությամբ, պետական հստակ կամքով և միջազգային իրավական ուժ ունեցող փաստաթղթերով։

Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն։

Ժամանակն է հրաժարվել պատրանքներից, թուլությունից, վախերից և կառուցել ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ Սամվել Կարապետյանի հետ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder