Հրապարակ». Ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպով քրեական հետապնդման ենթարկվող Դավիթ և Միքայել Մինասյանների մայրը
Օրվա մամուլ
08:18 01/04/2026
Հայաստան

Հրապարակ». Ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպով քրեական հետապնդման ենթարկվող Դավիթ և Միքայել Մինասյանների մայրը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպով քրեական հետապնդման ենթարկվող Դավիթ և Միքայել Մինասյանների մայրը՝ Գայանե Մինասյանը, 2000-ականների սկզբին Գերմանական տեխնիկական համագործակցություն (GTZ) կազմակերպության Իջևանի գրասենյակի ղեկավարն էր։ Նրա աջակցությամբ Տավուշի մարզում ստեղծվել են համայնքների 4 միություններ։

Այդ գրասենյակի միջոցով, Գերմանիայի ֆինանսավորմամբ Տավուշի մարզում հարյուրավոր ծրագրեր են իրականացվել, որոնք նպաստել են Իջևանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Բերդի բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացմանը։ Գայանե Մինասյանի ղեկավարությամբ Տավուշում մեծ ծավալի հանրօգուտ գործ է արվել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder