ՀԱՊԿ-ի աշխատանքներին չենք մասնակցում, որովհետև մեր ժողովրդին ցայսօր չենք կարողանում պատասխան տալ, թե ինչու ՀԱՊԿ-ի մեխանիզմները չաշխատեցին․ Փաշինյան
Քաղաքական
19:04 01/04/2026
Հայաստան

ՀԱՊԿ-ի աշխատանքներին չենք մասնակցում, որովհետև մեր ժողովրդին ցայսօր չենք կարողանում պատասխան տալ, թե ինչու ՀԱՊԿ-ի մեխանիզմները չաշխատեցին․ Փաշինյան

«ՀԱՊԿ-ի մասով մենք բարձրաձայն էլ խոսել ենք։ Մեխանիզմները չաշխատեցին և իրավիճակը հանգեց նրան, ինչ ունենք»,- Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Չենք մասնակցում, որովհետև մեր ժողովրդին ցայսօր չենք կարողանում պատասխան տալ, թե ինչու ՀԱՊԿ-ի մեխանիզմները չաշխատեցին»,-նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder