Երևանում քննարկում է ընթանում ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ, Մոսկվան հանգիստ է վերաբերվում դրան․ Պուտին
Քաղաքական
18:46 01/04/2026
Աշխարհ

Երևանում քննարկում է ընթանում ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ, Մոսկվան հանգիստ է վերաբերվում դրան․ Պուտին

Փաշինյան–Պուտին հանդիպումը մեկնարկել է Կրեմլում։

«Ռուսաստանը տեսնում է, որ Երևանում քննարկում է ընթանում ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Մոսկվան հանգիստ է վերաբերվում դրան»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը քննարկում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։ Մենք լիովին հանգիստ ենք այս հարցում։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր ձգտում է առավելագույն օգուտ քաղել երրորդ երկրների հետ համագործակցությունից», - ռուս-հայերեն բանակցությունների ժամանակ ասել է Պուտինը։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հայ ժողովրդի հետ ունի դարերի պատմություն։ 

Տեսանյութն՝ այստեղ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder