Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն 2025թ․-ին կազմել է 6.4 մլդ դոլար, իսկ Ադրբեջանի հետ՝ 4.9 մլդ դոլար․ Պուտին
«Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարի կազմել է 6.4 միլիարդ դոլար։ Սրանք բարձր ցուցանիշներ են՝ ավելի բարձր, քան, օրինակ, հարևան Ադրբեջանի հետ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Նախանցյալ տարի առևտրաշրջանառությունը կազմել է 11 միլիարդ դոլար», - հիշեցրել է պետության ղեկավարը և շարունակել․ «Իսկ անցյալ տարի՝ 2025 թվականին, այն կազմել է 6.4 միլիարդ դոլար։ Ես կցանկանայի նշել, որ հարևան Ադրբեջանի հետ այն կազմել է 5 միլիարդ դոլարից պակաս՝ 4.9 միլիարդ դոլար։ Այնուամենայնիվ, դա ինչ-որ բան է ասում»,- ընդգծել է Պուտինը։
«Այս 6.5 միլիարդ դոլարից 1.2 միլիարդը գյուղատնտեսական արտադրանք է։ Սա ներառում է բանջարեղեն, մրգեր, գինի՝ այն ամենը, ինչ Հայաստանն արտահանում է», - հավելել է Ռուսաստանի նախագահը՝ շարունակելով․
«Իմ կարծիքով, որոշ բաներ շատ կարևոր են մեր հարաբերությունների համար, օրինակ՝ էներգետիկան»։