Սեփականատերը նախ համաձայնվեց, ապա մտափոխվեց վարձակալությամբ տար իր տարածքը կոնկրետ մեր գործունեության համար. «Միասնության թևեր»-ի անդամ
Քաղաքական
16:42 01/04/2026
Հայաստան

Սեփականատերը նախ համաձայնվեց, ապա մտափոխվեց վարձակալությամբ տար իր տարածքը կոնկրետ մեր գործունեության համար. «Միասնության թևեր»-ի անդամ

«Երիտասարդները ձեզնից չեն վախենում»,- ասուլիսում ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Ստյոպա Ասրյանը՝ խոսքն ուղղելով համայնքային, մարզային, կենտրոնական իշխանության ներկայացուցիչներին, որոնք, ըստ նրա, փորձում են ճնշումների միջոցով վախեցնել նախաձեռնության երիտասարդ անդամներին։

Նա նաև պատմեց, որ Մեծամորում իրենց գրասենյակը բացելու համար  վարձակալությամբ տարածք էին փնտրում, արդեն իսկ ձեռք էր բերել պայմանավորվածություն, սակայն մեկ օր անց չեղակվել է հենց սեփականատիրոջ կողմից. «Արդեն ձեռք էր բերվել պայմանավորվածություն այն մարդու հետ, ով պատրաստ էր իր տարածքը վարձակալությամբ տրամադրել, դրական էր տրամադրված, շտապեցնում էր, որ փաստաթղթերն օրինական ձևով  կնքենք, ստանանք տարածքը մեր գործունեությունը ծավալելու համար։ Հաջորդ օրը առավոտյան այս մարդու  մոտեցումներ փոխվեցին այս հարցի վերաբերյալ, այդ մարդը տարբեր պատճառաբանություններ ներկայացնելով՝ նշեց, որ պատրաստ չէ տրամադրել տարածքը կոնկրետ մեր գործունեության համար»։

Ս. Ասրյանն ասաց, որ այդ մարդն աշխատում է պետական  համակարգում։

«Համայնքային, մարզային իշխանությունները տարբեր ձևեր են գտնում լռեցնելու, ամեն կերպ խոչընդոտել Մեծամորում մեր տարածքը   վարձակալելուն, Արմավիրում մեր գործունեությունն իրականացնելուն», - նշեց նա։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Լևոն Չուկակլյանն ասաց, որ ժողովրդավարության ամրապնդումն իրենց քաղաքական նախաձեռնության օրակարգում է, գլխավոր տեղ է  զբաղեցնում։

«Այսօր Հայաստանում ճնշվում է ժողովրդավարությունը, քանդվում են  ժողովրդավարության հիմքերը մեկ անձի իշխանությունը պահելու համար և այս իշխանական խմբակն ամեն ինչ անելու է,  որպեսզի իր  իշխանությունը պահի»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder