Դպրոցական եղբայրների բնակարանը կրկին խուզարկում են. Ահազանգ
Քաղաքական
09:59 01/04/2026
Հայաստան

Դպրոցական եղբայրների բնակարանը կրկին խուզարկում են. Ահազանգ

Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանի մուտքից հետո տեղի ունեցած միջադեպից հետո  ձերբակալված եղբայրների՝ Դավիթ և Միքայել Մինասյանների բնակարանում վաղ առավոտից կրկին խուզարկություններ են։ Այս մասին ահազանգում է լրագրող Սյուզի Բադոյանը։

Եղբայրների փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում այս տեղեկությունները ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց։

«Որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ։ Ժամը 11։40 կլինենք դատարանում»,-ասաց փաստաբանը։

Նշենք, որ երեկ ձերբակալված եղբայրներից Միքայելն ազատ արձակվեց, նախաքննական մարմինը Դավիթին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Երեկ դատարանը քննել է միջնորդությունը, այն կհրապարակվի այսօր ժամը 12։00-ին։

Քննիչներն արդեն մեկ անգամ խուզարկել էին դպրոցական եղբայրների բնակարանը, սակայն այնտեղ որևէ բան չէին հայտնաբերել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder