Պատմական քայլ դեպի լուսին․ NASA-ն կրկին մարդկանց դեպի Լուսին է ուղարկում
Աշխարհում
13:43 01/04/2026
Աշխարհ

Պատմական քայլ դեպի լուսին․ NASA-ն կրկին մարդկանց դեպի Լուսին է ուղարկում

Ավելի քան 50 տարի անց՝ Apollo 17-ի վայրէջքից հետո, NASA-ն կրկին ուղարկում է մարդկանց դեպի Լուսին՝ Artemis II առաքելության շրջանակում:

Առաքելությանը կմասնակցեն չորս տիեզերագնացներ՝ Ռիդ Ուայսմենը՝ Արտեմիս II առաքելության ղեկավարը, Վիկտոր Գլովերը՝ Օրիոն տիեզերանավի օդաչուն, Քրիստինա Կուկը և Ջերեմի Հանսենը՝ որպես այս առաքելության մասնագետներ:

Առաքելությունը կտևի մոտ 10 օր, որի ընթացքում տիեզերագնացները կթռչեն դեպի Լուսին և կվերադառնան Երկիր՝ վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսում:

Բյուրականի աստղադիտարանի փոխանցմամբ, մեկնարկը նախատեսվում է 2026թ․ ապրիլի 1-ին, Երևանի ժամանակով ապրիլի 2-ին՝ 02:24:

Առաքելության առաջին երկու օրերի ընթացքում տիեզերագնացները կստուգեն Օրիոն տիեզերանավի համակարգերը և կփորձարկեն կառավարման հնարավորությունները Երկրի շուրջ:

Առաջին օրերին նրանք կկատարեն Երկրի շուրջ 2 պտույտ, ապա կուղևորվեն դեպի Լուսին՝ պտտվելով վերջինիս հակառակ կողմով:

Այս առաքելության ընթացքում կկատարվեն՝

Տիեզերական ճառագայթման ազդեցության ուսումնասիրություններ,

Մարդու առողջության և վարքագծի հետազոտություններ՝ երկարատև տիեզերական թռիչքի պայմաններում,

Տիեզերական կապի և տեղեկատվական համակարգերի փորձարկում։

Թռիչքին կարող եք հետևել նաև ուղիղ եթերով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պատմական քայլ դեպի լուսին․ NASA-ն կրկին մարդկանց դեպի Լուսին է ուղարկում