Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Փաշինյանի թիկնապահը եկեղեցում բռունցքով հարվածում է 18-ամյա Դավիթին
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պարզ արձանագրված է, թե ինչպես Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող թիկնապահը հարվածում և վայր է գցում 18-ամյա Դավիթ Մինասյանին։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց բավարարել ՔԿ-ի միջնորդությունը և երկու ամսով կալանավորեց Դավիթ Մինասյանին՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքկան գործունեությանը խոչընդոտելու համար։
Դավիթը սակայն չհասավ «Արմավիր» ՔԿՀ, քանի որ ինքնազգացողությունը վատացավ և տեղափոխվեց հիվանդանոց։