Սամվել Կարապետյանը միակն է, ով Հայաստանի անվտանգության համար կարող է ապահովել մի քանի երաշխավորներ. Միքայելյան
Քաղաքական
22:36 01/04/2026
Հայաստան

Սամվել Կարապետյանը միակն է, ով Հայաստանի անվտանգության համար կարող է ապահովել մի քանի երաշխավորներ. Միքայելյան

«Փաշինյա՞ն, բանկն ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին»,- ֆեյսբուքյան եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։

 Նա նկարագրեց իրավիճակ, երբ քաղաքացին գնում է բանկ վարկ վերցնելու և իրենից պահանջում են երաշխավոր, իսկ վերջինս ասում է, որ չունի և առաջարկում է գալ թաղապետի մոտ, նա որպես վկա տեսնի, որ ստորագրել են և փողը վերցնի գնա։

«Ինչ եք կարծում, բանկը կտա փող։ Բնականաբար՝ ոչ, կասի՝ դա մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, բեր երաշխավոր«- եզրակացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը և շարունակեց.;

 «Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի և հայ ժողովրդի համար Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար երաշխավորներ պետք չեն, վկայի ստորագրությունը բավարար է։ Այսինքը մեր պետության և ժողովրդի ճակատագիրը պետք է որոշվի վկայի ստորագրությա՞մբ՝ էն էլ այնպիսի պետության հետ խաղաղություն կնքելու դեպում , որն իր նպատակներն ընդհանարպես չի փոխե»,- ասաց Միքայելյանը։

Նա նշեց, որ բանկերը սովորաբար նման կերպ չեն անում, որովհետև այդտեղ ռիկս կա։

«Ժողովո՛ւրդ ջա, մեկ անգամ ևս փաստում ենք, որ Փաշինյանի խաղաղությունը, խաղաղության հետ կապ չունի ու չի բխում ՀՀ շահերից։ Կրակոցների բացակայությունը խաղաղություն չէ, առանց երաշխավորների խաղաղությունը՝ խաղաղություն չէ՝ հերթական թակարդն է, որտեղ Հեյդարի որդին ու Նիկոլն ուզում են գցեն հայ ժողովրդին։ Սամվել Կարապետյանը միակն է, ով Հայաստանի անվտանգության համար կարող է ապահովել մի քանի երաշխավորներ, միակն է, ով ունի բանակցելու կարողություն և միջազգային լայն ու մեծ կապեր։  Ուժեղ Հայաստանում այլևս թույլ չենք լինելու»,-ասաց Միքայելյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանը միակն է, ով Հայաստանի անվտանգության համար կարող է ապահովել մի քանի երաշխավորներ. Միքայելյան