Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ
«Մահաբեր, պատերազմաբեր Նիկոլ Փաշինյանը կրկին խոսում է խաղաղության մասին։ Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում»,- նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
Ըստ նրա, թույլ և ժամանակավոր խաղաղություն է, որովհետև հիմնված է բացառապես միակողմանի զիջումների վրա, զիջում՝ զիջման հետևից, արդեն զիջելու բան էլ չի մնացել։
«Հարց է առաջանում՝ երբ խոսում եք տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին, Ադրբեջանը Հայաստանի ո՞ր տարածքն է ճանաչում, այդ տարածքի մեջ մտնո՞ւմ են Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Տավուշի, Սյունքի մարզերից օկուպացված տարածքները, թե դրանց մասին արդեն մոռացել են։ Դուք եք մոռացել, բայց ոչ մենք, Հայաստանն ուժեղ է լինելու Սամվել Կարապետյանի հետ»,- ասում է Ա. Հովսեփյանը։