Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում քննարկում է ընթանում ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ, Մոսկվան հանգիստ է վերաբերվում դրան․ Պուտին
Փաշինյան–Պուտին հանդիպումը մեկնարկել է Կրեմլում։
«Ռուսաստանը տեսնում է, որ Երևանում քննարկում է ընթանում ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Մոսկվան հանգիստ է վերաբերվում դրան»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը քննարկում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։ Մենք լիովին հանգիստ ենք այս հարցում։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր ձգտում է առավելագույն օգուտ քաղել երրորդ երկրների հետ համագործակցությունից», - ռուս-հայերեն բանակցությունների ժամանակ ասել է Պուտինը։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հայ ժողովրդի հետ ունի դարերի պատմություն։
Տեսանյութն՝ այստեղ։