Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանի մուտքից հետո տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված եղբայրների՝ Դավիթ և Միքայել Մինասյանների բնակարանում վաղ առավոտից կրկին խուզարկություններ են։ Այս մասին ահազանգում է լրագրող Սյուզի Բադոյանը։
Եղբայրների փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում այս տեղեկությունները ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց։
«Որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ։ Ժամը 11։40 կլինենք դատարանում»,-ասաց փաստաբանը։
Նշենք, որ երեկ ձերբակալված եղբայրներից Միքայելն ազատ արձակվեց, նախաքննական մարմինը Դավիթին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Երեկ դատարանը քննել է միջնորդությունը, այն կհրապարակվի այսօր ժամը 12։00-ին։
Քննիչներն արդեն մեկ անգամ խուզարկել էին դպրոցական եղբայրների բնակարանը, սակայն այնտեղ որևէ բան չէին հայտնաբերել։