Եկել եմ ձեր դարդն ու ցավը լսեմ. Գագիկ Ծառուկյանն Արարատի մարզում էր
Քաղաքական
13:17 02/04/2026
Հայաստան

Եկել եմ ձեր դարդն ու ցավը լսեմ. Գագիկ Ծառուկյանն Արարատի մարզում էր

ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է մարզային այցերը։

«Արարատի մարզում բնակիչների հետ ունեցանք ջերմ ու անմիջական շփում՝ լսելով նրանց հուզող առաջնահերթ խնդիրներն ու առաջարկները։

Յուրաքանչյուր բարձրացված հարց ունի իր լուծումը․ երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը։

Կարևորը՝ մարդկանց վերադարձնել հավատը սեփական ուժերի նկատմամբ և ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն կզգա արժևորված ու վստահ վաղվա օրվա նկատմամբ»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է Գագիկ Ծառուկյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եկել եմ ձեր դարդն ու ցավը լսեմ. Գագիկ Ծառուկյանն Արարատի մարզում էր