Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Իշխանության կողմից ամեն ասպատակումը ավարտվում է ձերբակալություններով, կալանավորումներով։ Ես ուզում եմ հարցնել, ժողովուրդ, դուք նորմա՞լ եք վերաբերում, որ իշխանության ասպատակումից հետո մի խումբ մարդիկ, այդ թվում մեր զավակները, ձերբակալվում են»,-ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց իրավապաշտպան, «Նժար» հասարակական-քաղաքական ուժի ներկայացուցիչ Նինա Կարապետյանց։
Նշենք, որ այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի են ունենում խորհրդարանական լսումներ «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ:
Շարունակելով խոսքը՝ նա ընդգծեց, մեր նվիրական տոները դարձել են իշխանությունների համար ասպատակությունների նպատակային օրեր։
«Գնում են հենց այդ օրերին, լավագույն, սիրոն տոնին՝ Ծաղկազարդին գնաս մտնես եկեղեցի, ստեղծես իրավիճակ, որ երիտասարդի նյարդերն ուղղակի տեղի տան։ Պետք է շատ հստակ գնահատական տրվի, մի տարուց ավելի մեզ բոլորիս տեռորի մեջ են պահում գործող իշխանությունները»,-ասաց նա։
Կարապետյանը համաձայն է՝ Հայաստանում իրականացվում է հիբրիդային պատերազմ, ավելին նա պնդում է նման պատերազմի առկայությունը։
«Ես պնդում եմ, որ այդ պատերազմի առաջամարտիկը իշխանություններն են, և դա վարում են սեփական ժողովրդի դեմ։ Մենք հասել ենք մի աննախադեպ, աննկարագրելի իրավիճակի, երբ ԱԱԾ տնօրենը, խոսելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին, դիմում է ավազանի անունով, չլսված բան է։ ԱԱԾ տնօրենը մոռացել է, որ ինքն Ազգայի´ն անվտանգության ծառայության տնօրեն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի ֆանտազիաները բավարոարող պաշտոնյա»,-ասաց բանախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում։