Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ է հայտնել հրաժարական տալու մտադրության մասին, ճնշում չի եղել նրա վրա, թեկնածուներ էր փնտրում. Շահրամանյան
«Արայիկ Հարությունյանը շրջափակման ընթացքում մի քանի անգամ է հայտնել հրաժարական տալու մտադրության մասին»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա նշեց, որ անձամբ ականատես է եղել, թե ինչպես քաղաքական գործիչները, այդ թվում նախկին նախագահները, Ռուբեն Վարդանյանը երկար փորձում էին համոզել է՝ չգնա նման քայլի, քանի որ դա այդ ժամանակահատածում երևի ճիշտ չէր։
«Վերջին անգամ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրացրեց այդ հարցը, որ հրաժարական պետք է տա, հիմնավորում էր՝ կորցրել է վստահությունը ժողովրդի առաջ, չունի այն ռեսուրսները, որպեսզի իրականացնի գործողություններ, որոնք Արցախը դուրս կբերի այդ իրավիճակին։ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քաղաքական գործիչների, նախկին նախագահների, Ռուբեն Վարդանյանի կողմից ճնշում չեմ տեսել»,- ասաց Շահրամանյանը։
Նա նշեց, որ վերջին ամիսներին Հարությունյանը զբաղված էր նաև թեկնածուների որոնման հարցով. «Առնվազն 5-6 հոգու հետ քննարկել է նման հարցեր։ Արայիկ Հարությունյանը փորձում էր այնպիսի թեկնածու գտներ, որը Ազգային ժողովում կստանար բավականին քվեներ ընտրվելու համար։
Հայաստանի իշխանություններն այսօր խոսում են իշխանության զավթման մասին։ Ընդհանրապես իրականության հետ որևէ առչություն չունի»։
Մանրամասն՝ տեսանյութում։