«Հրապարակ». Ինչու է Փաշինյանի մոսկովյան այցը ծրագրվել Արևմուտքի դրդմամբ
Օրվա մամուլ
08:33 02/04/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչու է Փաշինյանի մոսկովյան այցը ծրագրվել Արևմուտքի դրդմամբ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը, ըստ իշխանական աղբյուրների, ծրագրվել է Արևմուտքի դրդմամբ, որտեղից Փաշինյանին պարտադրում են օր առաջ լուծում տալ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցին։ Սրանով է պայմանավորված, որ հանդիպումը նախաձեռնվել է Փաշինյանի խնդրանքով, ինչի մասին նա խոստովանեց վերջին բրիֆինգում։

Այն բանից հետո, երբ ՌԴ-ից կոշտ արձագանքեցին երկաթուղու հետ կապված ՀՀ իշխանությունների մտադրություններին՝ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ չի բանակցում, Փաշինյանին արտաքին տերերը դրդեցին մեկնել Մոսկվա և լուծում տալ խնդրին։

Հիշեցնենք, որ Փաշինյանը մարտի 26-ին հայտնել էր, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ։ Թե ինչ բանակցություններ են ընթացել Պուտինի և Փաշինյանի միջև, առայժմ հայտնի չէ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder