«Հրապարակ». Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել
Օրվա մամուլ
08:36 02/04/2026
Հայաստան

«Հրապարակ». Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետի աշխատակազմն «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հետ քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ հոգեբուժական զննում իրականացնելու ծառայության մատուցման պայմանագիր է կնքել։

Այս մասին տեղեկանում ենք մեկ անձից կատարվող գնումների հարթակից։ Ըստ պայմանագրի, «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ը պետք է իրականացնի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների՝ «Զենք պահելու և կրելու թույլտվություն ստանալու համար» արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական զննում։ Հետազոտությունն իրականացվելու է կլինիկոանամնեստիկ հետազոտության և փորձարարահոգեբանական մեթոդաբանությամբ։

Համալիր հոգեբուժահոգեբանական հանձնաժողովային զննման արդյունքների հիման վրա տրվելու է եզրակացություն՝ համաձայն ՀՀ կառավարության որոշման 2023 թ. ապրիլի 13-ի թիվ 505-Ն պահանջների։ Հետազոտությունը նախատեսվում է իրականացնել 20 անձի համար։ Պայմանագիրը կնքվել է փետրվարի 24-ին։ Ծառայության մատուցման դիմաց կառավարությունը վճարելու է 400 հազար դրամ։ Ափսոս, որ վարչապետը զենք կրելու իրավունք ունեցողների ցանկում չէ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder