Փաշինյանի կառավարությունը գույքահարկ վճարել չկարողացող թոշակառուներին առաջարկում է իրենց տները հիփոթեքի սկզբունքով վաճառել բանկերին
Քաղաքական
12:17 02/04/2026
Հայաստան

Փաշինյանի կառավարությունը գույքահարկ վճարել չկարողացող թոշակառուներին առաջարկում է իրենց տները հիփոթեքի սկզբունքով վաճառել բանկերին

«Որոշմամբ ներդրվում է հետադարձ հիփոթեքի ինստիտուտը և երկրորդ կարգավորումը վերաբերում է ամուսնու սեփականության բացառիկ իրավունքի ինստիտուտի ներդրմանը»,-կառավարության նիստում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Նրա ներկայացմամբ՝ հետադարձ հիփոթեքի ինստիտուտը հնարավորություն է տալիս թոշակի անցած անձանց իրենց պատկանող անշարժ գույքից ստանալ համապատասխան եկամուտներ։

Թովմասյանը բացատրեց, որ թոշակառուն կյանքի ընթացքում ձեռք բերված կամ ժառանգություն ու նվիրատվություն ստացած անշարժ գույքի պահելու խնդիր է ունենում, բայց ցանկանում է որոշակի ճանապարհով եկամուտներ ստանա և թոշակի տարիքում ապահովել իր բարեկեցությունը՝ հաշվի առնելով այն կապիտալը, որը կուտակել է անշարժ գույքի տեսքով։

Նա ներկայացրեց մի իրավիճակ, որ մարդիկ այդ պահին ապրելով այդ անշարժ գույքում, չեն կարողանում եկամուտ ստանալ, բայց ծախսեր են անում՝ պահպանելով նաև դրա սեփականության իրավունքը։

 «Սեփականատերերը հնարավորություն են ունենալու բանակցելով բանկերի հետ, այդ նույն տունը հանձնել բանկին՝ հետադարձ հիփոթեքով՝ պահպանելով դրա նկատմամբ սեփականության իրավունքը, բնակվելու իրավունքը  և թոշակառուի տարիքում ստիպված չլինեն վաճառել սեփական գույքը, տեղափոխվել, որպեսզի հոգա որոշակի ծախսեր։ Թոշակառուները կարող են այս մեխանիզմով ստանալ եկամուտներ և որոնք կգումարվեն իրենց վճարվող թոշակներին, կդառնան հավելյալ միջոցներ, որպեսզի մարդիկ կարողանան ավելի բարեկեցիկ կյանքով ապրել»,- ասաց կադաստրի կոմիտեի նախագահը՝ բացատրելով, որ թոշակառուի մահվանից հետո տունն անցնում է բանկին, կամ թոշակառուի ժառանքները կրկին հիփոթեքային կարգով հետ են գնում այն բանկից։

 Նա նշեց, որ երկրորդ կարգավորմամբ նախատեսվում է, որ երբ ամուսինները կյանքի ընթացքում ձեռք են բերում անշարժ գույք, իրենք այդ անշարժ գույքը տիրապետում են համատեղ սեփականության իրավունքով, իսկ ամուսիններից մեկի մահվանից հետո առաջ է գալիս ժառանգորդների ի հայտ գալու և համասեփականատեր դառնալու պահանջը, բայց փոփոխությամբ հնարավորություն է տրվում, որ կենդանի մնացած ամուսինը պահպանի սեփականության միանձնյա իրավունքը. մինչև մահանալը, որից հետո նոր կծագի ժառանգության իրավունքը։

 Նիկոլ Փաշինյանն էլ կրկնեց իր նախկին աղմկահարույց հայտարարությունը, թե Երևանի կենտրոնում 500 հազար դոլար արժողությամբ տուն ունեցող թոշակառուն չպետք է նպաստ ստանա՝ հավելելով, որ նախագծով կատարվում է 2018 թ-ի իրենց խոստումը՝ թոշակառուների ազատության սահմաններն են ընդլյանում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder