Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանքը
Իրավունք
18:06 02/04/2026
Հայաստան

Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանքը

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյաի գործով դատական նիստում Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն ներկայացրեց փոխել նրա խափանման միջոցը՝ առաջարկելով ընտրել վարչական վերահսկողություն։

Վազգեն Սաղաթելյանը նկատեց, որ արդեն 5 ամիս ինքը գտնվում է անազատության մեջ, ձերբակալությունն էլ տեղի է ունեցել վաղ առավոտյան, ԱԱԾ դիմակավորված հատուկ ջոկատայինների կողմից, մեծ աղմուկով, ինչպես կինոներում՝ ահաբեկելով տարեց մորը, կնոջը,  առգրավել են տան մի քանի տեխնիկա, ինչպես նաև կնոջ հեռախոսը։ Այս ամենն ինքը գնահատում է ռեպրեսիա թե իր, թե Նարեկ Սամսոնյանի նկատմամբ։

Սաղաթելյանն ասաց՝ նախկին գործով իր նկատմամաբ ընտրվել է վարչական վերահսկողություն, որի պայմաններն ինքը պահպանել է։

«Հանրային մեղադրողի խոսքից ես հասկանում եմ, որ նա առաջարկում է կալանքը որպես պատիժ օգտագործել մեր նկատմամբ, մոտավորապես այսպես, խելքները գլուխները չեն հավաքել, թող մի երկու ամիս էլ նստեն։ Ես այդպես եմ հասկանում իր խոսքերից, բայց ես ինչքան գիտեմ խափանման միջոցը պատժամիջոց չի»,-ասաց նա։

Ի վերջո, լսելով կողմերին, դատավորը Վազգեն Սաղաթելյանի նկատմամաբ ընտրված կալանքը փոխեց՝ սահմանելով տնային կալանք երկու ամիս ժամկետով։ Այդ ընթացքում կգործեն հեռախոսային խոսակցությունների հետ կապված սահմանափակումներ։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, Վ. Սաղաթելյանը դատարանից կգնա ոչ թե ՔԿՀ, այլ տուն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder