Կառավարությունը սահմանում է դեռևս չկառուցված էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների լիցենզավորման կարգը
Տնտեսություն
11:35 02/04/2026
Հայաստան

Կառավարությունը սահմանում է դեռևս չկառուցված էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների լիցենզավորման կարգը

«Խոսքը էլէկտրաէներգիայի կուտակիչ կայանների լիցենզիաներ տալու մասին է, որը ենթադրում է օրենքով էներգետիկայի բնագավառում ևս մեկ լիցենզիայի ավելացում»,-կառավարության նիստում հայտնեց  ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

 Նա զեկուցեց «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին նախագիծը։

«Ըստ նախագծի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կտրամադրի լիցենզիա և այն ունեցող անձանց կթուլատրվի սահմանված տարածքում էներգիա կուտակել»,-ասաց Խուդաթյանը։

Նա հայտնեց, որ նախագծով հնարավորություն կտրվի մեծածախ շուկայում էլեկտրաէներգիա գնել և վաճառել, շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություներ մատուցել։

 Նախարարը նշեց, որ լիցենզավորման ենթակա չի լինելու մինչև 1 մգ/վ հզորության էներգիայի պահեստավորումը, ինչպես նաև այդ չափից ավել, բայց բացառապես սեփական կարիքներով պահեստավորումը։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder