Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեր խնդիրը Ռոբերտներին ու Տարոններին արժանավայել առաջնորդներ ունենալն է. Հասրաթյան
«Ուղիղ 10 տարի առաջ՝ այս օրը՝ Արցախում նորից պատերազմ էր, որը մեր ժողովրդի հիշողության մեջ ամրագրվեց որպես՝ Ապրիլյան քառօրյա առճակատում...
2016-ին ՄԵՆՔ հակառակորդին պարտադրեցինք հերթական զինադադար, շնորհիվ Ռոբերտ Աբաջյանների...»,- գրել է Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը։
Նա շարունակել է. «2020-ի 44-օրյա պատերազմում էլ ՄԵՆՔ ունեինք հերոս զավակներ՝ հանձին Տարոն Անդրեասյանների, բայց... պարտվեցինք...
Պարտվեցինք, որովհետև մեր երեկվա և այսօրվա հաջողության ու անհաջողության պատճառը ոչ թե հերոս զինվոր ունենալու կամ չունենալու, այլ նախևառաջ այդ հերոսների ներուժը գրագետ ու նպատակային կառավարելու անընդունակության մեջ էր...
Ռոբերտների ու Տարոնների պակաս հայ ժողովուրդը երբեք չի զգացել և չի զգալու, մեր խնդիրը Ռոբերտներին ու Տարոններին արժանավայել առաջնորդներ ունենալն է...»։