Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այլևս ինձ Hayat Project-ում չեք տեսնի. Նարե Հովհաննիսյանն ու խումբը հայտարարություն են տարածել
Սիրված Hayat Project խմբի՝ «Ղուրբանդ էղնիմ» երգի տեսահոլովակը հանրության դատին հանձնելուց հետո խմբի երկրպագուները անդադար հարցնում էին, իսկ որտե՞ղ է Նարե Հովհաննիսյանը։
Հարցին պատասխանել են թե Նարեն, թե Hayat Project խումբը։
«Տեղեկացնում ենք ձեզ, որ մեր սիրելի գործընկերներ Նարե Հովհաննիսյանը և Արթուր Եղիազարյանը ցանկություն են հայտնել զբաղվել իրենց անհատական ստեղծագործական կարիերայով: Մենք հարգանքով ենք մոտեցել այդ որոշմանը և շնորհակալություն հայտնելով Նարեին և Արթուրին համատեղ երկարամյա արդյունավետ աշխատանքի համար, մաղթում ենք իրենց անհատական գործունեության մեջ նորանոր ստեղծագործական հաջողություններ, սիրուն երգեր և վերելք: Հուսով ենք մի օր նորից կհանդիպենք ընդհանուր բեմահարթակին։
Բարի ճանապարհ ձեզ, իսկ HAYAT-ը շարժվում է առաջ՝ նոր երգերով, նոր տեսահոլովակներով և հավատարիմ հանդիսատեսով»,-հայտնել են խմբից։
«Իմ կյանքում սկսում է նոր փուլ, և ավարտվում է մի ճանապարհ, որն ինձ շատ բան է տվել։ Այլևս ինձ Hayat Project-ում չեք տեսնի։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ կիսել եմ այս ճանապարհը։ Ժամանակն է անհատական կարիերայի»,-հայտարարել է Նարեն։