Փաշինյա՛ն, սպասում եմ Մասիսի տեսանյութին...Այլապես տպավորություն կարող է ստեղծվել, որ դուք ընկալման խնդիր ունեք. Լրագրող
Քաղաքական
22:36 02/04/2026
Հայաստան

Փաշինյա՛ն, սպասում եմ Մասիսի տեսանյութին...Այլապես տպավորություն կարող է ստեղծվել, որ դուք ընկալման խնդիր ունեք. Լրագրող

«Փոխարենը ճեպազրույցում հնչեցրած հարցերիս պատասխաներ՝ Նիկոլ Փաշինյանը ընտրեց ինձ վիրավորելու ճանապարհը, միանգամից ինձ ասաց, որ պառկում եմ ՊՊԾ աշխատողների ոտքերի տակ։ Պնդում էր նաև. որպես վերջին ճշմարտություն, թե իբր ինքը տեսանյութ է տսել, որ վերջերս Մասիսում պառկել եմ ՊՊԾ աշխատողների ոտքերի տակ, որ իմ վրայով անցնեն»,- ֆեյսբուքյան եթերում հայտնեց լրագրող Անի Գևորգյանը։

 Լրագրողը պահանջեց հրապարակել տեսանյութը, քանի որ ինքը Մասիսում վերջերս չի եղել և չի առնչվել ՊՊԾ աշխատակիցների հետ։

«Հրապարակեք տեսանյութը, ինձ էլ, հանրությանն էլ ապացուցեք, թե չէ ստացվում է, որ հերթական մերկապարանոց հայտարարությունն եք անում և հերթական անգամ ինձ թիրախավորում եք։ Սպասում եմ՝ հրապարակեք, ինչպես ես եմ հրապարակում ձեր հարբած և իմ վրա հարձակում գործած աջակիցների դեմքերը, ասում էիք, որ հարբած աջակիցներ չունեք»,-հայտնեց Գևորգյանը

Լրագրողը ենթադրեց, որ Փաշինյանը չի մարսում Բաղանիսի բնակիչների հանդիպման դեպքը և որին գյուղացիներն էին հրավիրել և որտեղից  ՊՊԾ-ն իրեն դուրս հրավիրեց, իսկ Փաշինյանը գյուղացիներին սպառնաց, որ եթե սահմանազատում չլինի, ապա մինչև շաբաթվա վերջ պատերազմ կլինի։

Անի Գևորգյանը  ենթադրեց, որ Փաշինյանի չի ներում իրեն, որ ասուլիսում միացրել է արցախցու ձայնագրությունը, որում հիշեցվում էր Մելիք Ֆռանգյուլի ճակատագիրը;

«Տպավորություն կարող է ստեղծվել, որ դուք ընկալման խնդիր ունեք»,- հայտարարեց լրագրողը։

Լրագրողը տեսանյութին ուղեկցող գրառման մեջ ասում է.

«Նիկոլ Փաշինյան, սպասում եմ Մասիսի տեսանյութին…

Փաշինյանը կարծում է՝ լրագրողները իր նման են. կարող են միտումնավոր փշալարերը պոկել, որ վնասվեն, տեսարան ապահովեն: Չշփոթեք…»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյա՛ն, սպասում եմ Մասիսի տեսանյութին...Այլապես տպավորություն կարող է ստեղծվել, որ դուք ընկալման խնդիր ունեք. Լրագրող