Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Դուք դիտավորյալ պառկում եք, որ ՊՊԾ-ի տղաները ձեր վրայով քայլեն. Փաշինյանի և լրագրողուհու հարցուպատասխանը շիկացավ
«44-օրյա պատերազիմի շրջանակներում հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել եմ, նաև ԱԺ քննիչ հանձնաժողովում 5 ժամ ուղիղի եթերում պատախանել եմ հարցերին»,-պատասխանելով հարցին, թե նա գիտակցված է գնացել 5 հազար զոհի՝ կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, թե ՀՀ-ն անցել է շատ զոհողությունների միջով և հասել ինքնիշխանության և պետականության նոր մակարդակի։
Լրագրողը նաև հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հարբած կողմնակիցները տարբեր միջոցառումների ժամանակ ուղիղ եթերում հարձակվել են ու խփել իրեն, բայց որևէ մեկը չի հայտնաբերվել և կալանավորվել, իսկ Սուրբ Աննա եկեղեցում 18 տարեկան դպրոցականին ձեռքի անկանոն շարժման համար կալանավորվել են։
«Ինչ վերաբերում է հարցին, թե «լրագրող նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանի արդարությունը սա՞ է, խոսքի ազատությունը սա՞ է»՝ այո խոսքի ազատություն դա է»,-ասաց Փաշինյանը՝ նկատի ունենալով, որ լրագրողը կարողանում է անկաշկանդ հարցեր տալ իրեն։
Լրագրողուհին հիշեցրեց, որ հարցնում է իրեն հարվածած ՔՊ-ականներին կալանավորելու մասին։
«Ես մի քանի անգամ իմ աչքով եմ տեսել, թե ինչպես եք դուք, հազար ներողություն. ՊՊԾ-ի ոտքի տակ ընկնում։ էդ մարդիկ իրենց ծառայությունն են իրականացնում և դուք դիտավորյալ գալիս ընկնում եք իրենց ոտքերի տակ, որ մարդիկ տրորելով ձեր վրայով քայլեն և շնորհակալ եմ մեր գործըմկերներին, որ ձեր վրայով չեն քայլում»,-ասաց Փաշինյանը։
Լրագրողուհին կրկնեց, որ խոսում է Նիկոլ Փաշինյանի հարբած աջակիցների մասին, որոնց ուղարկում է, որ հարձակվեն և հարվածեն իրեն։
«Հարցը տվեցիք՝ լռե՛ք, լռե՛ք ասացի, թե չէ հենց հիմա դուրս կտարվեք այստեղից»,-կին լրագրողին սպառնած Փաշինյանը։
Լրագրողուհին մի քանի անգամ Փաշինյանին հորդորեց չգոռալ իր վրա։
«Ես պատասխանատու ասում եմ, որ դուք դիտավորյալ պառկում եք, որ ՊՊԾ-ի տղաները ձեր վրայով քայլեն»,- կրկնեց Փաշինյանը, իսկ լրագրողը ժխտեց պնդումը՝ պահանջելով ապացուցել։
Տեսնյութը՝ շուտով։