Մենք կանգնած ենք ավելի լայնածավալ պատերազմի շեմին. Գուտերեշ
Քաղաքական
21:29 02/04/2026
Աշխարհ

Մենք կանգնած ենք ավելի լայնածավալ պատերազմի շեմին. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հինգշաբթի զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունը կարող է վերածվել ավելի լայնածավալ պատերազմի՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ուղղված հարվածները և Իրանի պատասխան հարձակումները։ Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը (AFP)։

«Մենք կանգնած ենք ավելի լայնածավալ պատերազմի շեմին, որը կընդգրկի Մերձավոր Արևելքը և դրամատիկ ազդեցություն կունենա ամբողջ աշխարհի վրա»,-Նյու Յորքում լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք կանգնած ենք ավելի լայնածավալ պատերազմի շեմին. Գուտերեշ