Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԷՑ-ից ապօրինի աշխատանքից ազատված մարդկանց փոխհատուցումը լինելու է սպառողների գրպանից. Օրբելյան
Մոտ 500 մարդ ազատվել է ՀԷՑ-ում աշխատանքից, մի մասը իր դիմումի համաձայն, մյուսներն էլ հեռացվել են։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նման թվեր հրապարակեց փաստաբան Արամ Օրբելյանը, որ դատարանում ներկայացնում է «Տաշիր կապիտալ»-ի սեփականատիրոջ շահերը։
Նա նշեց, աշխատանքից ազատվածների վերաբերյալ հստակ վիճակագրություն այս պահին չունի, քանի որ ՀԾԿՀ-ի դեմ ներկայացրած հայցի քննության շրջանում դրանք էական նշանակություն չունեն։
Դրանք անհրաժեշտ ու կարևոր տվյալներ կլինեն, եթե վնասի փոխհատուցման հարց քննարկվի։ Որպես աշխատանքից ապօրինի կերպով ազատված նա մատնացույց արեց իր կողքին նստած Դավիթ Ղազինյանին, որը եղել է ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար։
«Այս պահին այդ մասով վարույթ չունենք, հետագայում եթե ժամանակավոր կառավարչի կողմից պատճառած վնասի փոխհատուցման խնդիր առաջանա, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, դա լինելու է մեր քաղաքացիների գրպանից գնացող գումար։ Այդ ամենը փոխհատուցվելու է ոչ պատշաճ իրականացված վարչարարության հետևանքով»,-ասաց Օրբելյանը։
Ի հավելումն Դավիթ Ղազինյանը ներկայացրեց իր օրինակ.
«Դատարանը հստակ ֆիքսել է, որ իր ազատումը սխալ է, բայց չի վերականգնում, քանի որ իր և ժամանակավոր կառավարչի հարաբերություններում ճգնաժամ կա։ Դատարանը ֆիքսում է, որ Դավիթ Ղազինյանն ու տասնյակ այլ մարդկանց աշխատանքից ազատվելու հրամանը եղել է ոչ իրավաչափ, բայց նաև փոխհատուցում է լինելու։ Դա վերաբերում է շատ մեծ թվերի, կոնկրետ իմը շատ մեծ գումար է։ Այ դա արդեն սեփականատիրոջ միջոցներից չի լինելու։ Նրանք մի գրչով քաղաքական ամբիցիաները բավարարելու համար ազատել են ինձ»։