Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Լավաշ, մատնաքաշ, բուխանկա, հիմա էդ էլեկտրական հացի բոլոր տեսակներն արտադրվում է. Նիկոլ Փաշինյան
«Պարզվել է, որ մենք հիմա էներգառեսուրսներով շատ հարուս երկիր ենք և այդ էներգառեսուրսն առանց մեր կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, իրիկունը գնում է, առավոր հայտվում՝ իրիկունը գնում է, և այդ էներգառեսուրսը Արևն է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ ՀՀ-ն այնքան ռեսուր ունի, որ կարող է էներգետիկ առումով համարվել ինքնաբավ երկիր։
Փաշինյանը հայտնեց, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ ընդհանրապես էլեկտրաէներգիա ներմուծելու կարիք չլինի։
«Բայց սրա համար պետք է էներգետիկ մտածողության փոփոխություն»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա նորից կրկնեց հայտնի հայտարարությունը, թե Հայաստանում արդեն երկու ատոմակայանի արևային էլեկտրաէներգիա են ատրադրում։
«Վերջերս Գերմանիա կատարած իմ այցի ընթացքում ես լավ նորությունով վերադարձա, որովհետև պարզվեց, որ արևային տեխնոլոգիաներով արդեն իսկ արտադրվում է և՛ակտիվ, և՛ ռեակտիվ և մնացած բոլոր էներգիաները։ էն որ հացի տեսակներ կան՝ լավաշ, մատնաքաշ, բուխանկա, հիմա էդ էլեկտրական հացի բոլոր տեսակները արևային էներգետիկան արտադրում է»,- ասաց Փաշինյանը