Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կառավարությունը սահմանում է դեռևս չկառուցված էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների լիցենզավորման կարգը
«Խոսքը էլէկտրաէներգիայի կուտակիչ կայանների լիցենզիաներ տալու մասին է, որը ենթադրում է օրենքով էներգետիկայի բնագավառում ևս մեկ լիցենզիայի ավելացում»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա զեկուցեց «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին նախագիծը։
«Ըստ նախագծի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կտրամադրի լիցենզիա և այն ունեցող անձանց կթուլատրվի սահմանված տարածքում էներգիա կուտակել»,-ասաց Խուդաթյանը։
Նա հայտնեց, որ նախագծով հնարավորություն կտրվի մեծածախ շուկայում էլեկտրաէներգիա գնել և վաճառել, շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություներ մատուցել։
Նախարարը նշեց, որ լիցենզավորման ենթակա չի լինելու մինչև 1 մգ/վ հզորության էներգիայի պահեստավորումը, ինչպես նաև այդ չափից ավել, բայց բացառապես սեփական կարիքներով պահեստավորումը։